Օլիմպիական խաղերի ավարտից մեկ օր անց Բելառուսը զրկվեց ոսկե մեդալից․ Լոնդոն 2012

Բելառուսցի թեթևաթլետուհի Նադեժդա Օստապչուկը զրկվել է Օլիմպիական խաղերի ժամանակ նվաճած ոսկե մեդալից։ Ինչպես հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ գնդի հրման մրցումներում չեմպիոն հռչակված մարզուհու դոպինգ-թեստը տվել է դրական պատասխան, նրա արյան մեջ հայտնաբերվել է արգելված խթանիչ՝ մեթենոլոն։

Այսպիսով, ոսկե մեդալը կստանա նորզելանդուհի Վալերի Ադամսը, արծաթը՝ ռուսաստանցի Եվգենիյա Կոլոդկոն, իսկ բրոնզը՝ չորրորդ տեղը զբաղեցրած չինուհի Լիջիաո Կոնգը։

Մեկնաբանել