Կորել է կապը Ն․ Հանդի տարածքից դիեր վերադարձնելու գնացած ԱԻՆ աշխատակցի հետ  

Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակը հայտարարել է, որ կորել է կապը Սյունիքի Ներքին Հանդ գյուղի տարածքից դիեր վերադարձնելու գնացած ԱԻՆ աշխատակցի հետ։

«Հայտնում եմ, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։

Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,- հաղորդել է ԱԻՆ խոսնակը։

Մեկնաբանել