ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 15-ի նիստում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարեց, որ Ադրբեջանը ծրագրում է հարձակում իրականացնել Նախիջևանի ուղղությամբ։
«Կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարահագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի կյանքի կոչի Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու անօրինական իր նկրտումները»,-ասել է Մարգարյանը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու մասին սեպտեմբերի 13-ին հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահականից հայտնել էին, որ Ֆրանսիան կբարձրացնի հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում։