ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կայցելի Հայաստան․ Politico

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին շաբաթվա ավարտին կժամանի Հայաստան․ այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Փելոսին ճամփորդությունը կիրականացնի Կոնգրեսի ներկայացուցիչ Ջեքի Սփեյերի (Կալիֆորնիա) ուղեկցությամբ՝ Բեռլինում G-7 խոսնակների գագաթնաժողովի այցից հետո։

Ջեքի Սփայերը Կոնգրեսի ամերիկահայ օրենսդիրներից է։

Նախատեսվում է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ։

Մեկնաբանել