ԱԻՆ փրկարար ծառայողի հետ ամեն ինչ կարգին է

Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է։

«Արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ՝ իր առջև դրված խնդիրը կատարած»,- գրել է Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում։

Ավելի վաղ Կոստանյանը գրել էր, որ ԱԻՆ փրկարար ծառայողները գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ կապ հաստատել չէր հաջողվել։