Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ պետնախարար Լեո Դոքերթիի հետ

RA Minister of Foreign Affairs Ararat Mirozyan and the OSCE Chairperson-in-Office, Foreign Minister of Poland Zbigniew Rau gave a joint press conference at the RA MFA

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ։

Արարատ Միրզոյանն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Առանձնահատուկ ընդգծվել է, որ Ադրբեջանը միտումնավոր թիրախավորմում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։

Արարատ Միրզոյանը շեշտել է կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունների անընդունելիությունը և միջազգային հանրության, այդ թվում Միացյալ Թագավորության կողմից Ադրբեջանի ագրեսիայի հստակ, միանշանակ ու հասցեական դատապարտման կարևորությունը:

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանն ուժի միջոցով իր առավելապաշտական նպատակներին հասնելու փորձերով տորպեդահարում է տարածաշրջանում կայունության և խաղաղություն հաստատելու հայկական կողմի ջանքերը: Նա ընդգծել է նաև ադրբեջանական զինված ուժերի՝ դեպի ելման դիրքեր վերադարձի հրամայականն ու Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողություններ ձեռնարկելու բացառման անհրաժեշտությունը: