Աղոթք և հանրահավաք Ստեփանակերտում․ օր 2

Հունիսի 14-ից հավաքներ են տեղի ունենում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Դրանք սկսել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում արած հայտարարությունից հետո, որ պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել երաշխավորելու ՀՀ 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի անվտանգությունը, ինչի համար կարող են իրեն քննադատության ենթարկել և անգամ հեռացնել իշխանությունից։ Հայտարարությունը հաջորդեց սեպտեմբերի 13-ին և 14-ին ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի արևելյան սահմանների վրա հարձակմանը, որի արդյունքում երկու կողմն էլ ծանր կորուստներ են կրել: Ստեփանակերտում ինքնաբուխ հավաքների առաջնորդներից մեկը ընդդիմադիր Տիգրան Պետրոսյանն է: Հունիսի 15-ի երեկոյան հավաքին մասնակցում էին ուսանողներից մինչև Ազգային ժողովի նախագահ: Ստեփանակերտ էին եկել Արցախի տարբեր շրջանների բնակիչներ: Նախքան Վերածննդի հրապարակում հավաքվելը, ցուցարարները Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի հովանու մայր տաճարում Արցախի թեմի նախաձեռնությամբ մասնակցեցին միասնական աղոթքի՝ «Հանուն Հայրենիքի փրկության»:

Մեկնաբանել