Երևանի պահանջը ՀԱՊԿ-ից ռազմական օգնությունն էր, ինչը չի կատարվել․ ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով Ազատություն ռադիոկայանի՝ ՀԱՊԿ առաքեկության այցի մասին հարցին, ասել է, որ Երևանի պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, ինչը մինչև այս պահը չի կատարվել։

«Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում»,- նշել է Գրիգորյանը։

Դիտարկամը, թե ղազախական դեպքերի ժամանակ հույս կար, որ վերջապես կգործարկվեն ՀԱՊԿ մեխանիզմները, կստեղծվի նախադեպ, Գրիգորյանը նշել է, որ «այդպիսի հույս եղել է, և բնականաբար, այդ հույսը ի չիքս է դարձել»։

ՀԱՊԿ-ից հեռանալու մասին հարցին էլ նա պատասխանել է, որ «այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը»։

Մեկնաբանել