Ռուսաստանը ցավում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքով զոհերի համար

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հաջողվել է դադարեցնել այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի աջակցությամբ և ազդեցությամբ: Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուզբեկստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի ազդեցության տակ այդ հակամարտությունը hաջողվել է դադարեցնել։ Հուսով եմ ՝ այդպես էլ կլինի», – ասել է նա։

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ցավում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքով զոհերի համար:

Մեկնաբանել