Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով մեկ տասնյակից ավելի հայ զինծառայող է գերեվարվել: «Պատկերը դեռ խաբուսիկ է, կարող է փոփոխվել: Նույնականացված գերիների հետ կապված այլ ինֆորմացիա չեմ կարող նշել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության խոսնակ Հասմիկ Սամվելյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված մեկ գերու և տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով՝ ժամկետ տալով մինչև սեպտեմբերի 22-ը: