Սոթք․ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը սեպտեմբերի 13-ի և 14-ի ադրբեջանական հարձակման հետևանքով ամենաշատ տուժած համայնքներից է։ Այս գյուղի ամեն անկյունում արկերի հետքեր են, մի քանի տասնյակ տուն վնասվել է։ Ադրբեջանցիները թիրախավորել են ոչ միայն ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները։ 22-ամյա Սուրեն Գալստյանի ընտանիքին պատկանող տունը հրետակոծության հետևանքով մոխրացել է։ Սոթքում այժմ միայն տղամարդիկ են մնացել։ Բնակիչները չգիտեն՝ ինչ անել։

Մեկնաբանել