Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թվիթերում նա գրել է․ «Հեռախոսազանգեր Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին այս առավոտյան։ Մենք հանգամանալից քննարկում ունեցանք լարվածության թուլացում ապահովելու միջոցների և տարածաշրջանում կայուն խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի ակտիվացման վերաբերյալ»։
Phone calls with @azpresident and PM @NikolPashinyan this morning.
We had a substantial exchange on means to ensure a sustainable de-escalation and on how to intensify efforts to cement lasting peace in the region.
— Charles Michel (@CharlesMichel) September 17, 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը ևս հաղորդագրություն է տարածել հեռախոսազրույցի վերաբերյալ։
«Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով սահմաններին լարվածության պահպանման փաստը: Շառլ Միշելը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Քննարկվել են իրավիճակի կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում: