Էրդողանի խոսքով՝ Ալիևն իրեն հայտնել է օպերացիայի ավարտի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահից տեղեկություն է ստացել Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին։ Այս մասին Էրդողանը հայտարարել է Ուզբեկստանոմ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ։

«Գործողությունն արդեն ավարտվել է, անիմաստ է դրա մասին խոսել։ Մենք ցանկանում ենք տարածաշրջանում կարգավորում ու խաղաղություն տեսնել։ Թուրքիան կողմ է տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը, ինչը կապահովի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն», – ասել է Թուրքիայի ղեկավարը։

Մեկնաբանել