ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, Թայվան և Հայաստան աշխարհը կանգնած է ժողովրդավարության և բռնապետության միջև ընտրության առաջ․ Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեր հիմնադիրները 1787թ.` Սահմանադրության օրը, ժողովրդավարությունը գերադասեցին բռնապետությունից: Սերունդներով մենք պաշտպանել և պահպանել ենք այդ ընտրությունը: Այսօր՝ ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, Թայվան և Հայաստան, աշխարհը կանգնած է ժողովրդավարության և բռնապետության միջև ընտրության առաջ, և մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը»։

Մեկնաբանել