Բաքուն 32 զինծառայողի մարմին է հանձնել հայկական կողմին

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել սեպտեմբերի 13-14-ը սահմանին տեղի ունեցած մարտերում զոհված 32 հայ զինվորների մարմինները, հաղորդում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով զոհվել է մեկ և վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ:

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից, կրակը դադարել է։ Մինչ այժմ սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է։

Մեկնաբանել