Արսենալը նախորդ տարվա համեմատ շատ ավելի լավ վիճակում է. Արսեն Վենգեր

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի առաջնության մեկնարկի նախօրեին հայտարարել է, որ թիմն ավելի ուժեղ դիրքերում է, քան նախորդ տարի։

«Մենք ավելի ուժեղ դիրքեր ունենք հիմա, քան անցած ամռանը, երբ կորցրինք Նասրիին և Ֆաբրեգասին, բացի այդ, շարքից դուրս եկան Դիաբին ու Ուիլշերը։ Այն ժամանակ մենք կորցրինք 4 խաղացողի, սակայն այս տարի այլ իրավիճակում ենք։ Մենք ցանկանում ենք տիտղոսներ նվաճել։ Ոչ մի ջանք չենք խնայել, որ դա իրականություն դառնա այս մրցաշրջանում։

Մեր հիմնական նպատակը յուրաքանչյուր խաղում հաղթելն է, և դրանից հետո նոր կնայենք, թե ուր ենք հասել մրցաշրջանի վերջում։ Իհարկե, ցանկանում ենք պայքարել չեմպիոնական տիտղոսի համար», – ասել է Վենգերը։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել