Վերջին շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2 142 նոր դեպք, մահացել է 10 մարդ

կորոնավիրուս հայաստանում - covid19

Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 6 486 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2 142 նոր դեպք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Դրական է եղել կատարված թեստերի 33 տոկոսը։

Նույն ժամանակահատվածում առողջացել է 2 528 մարդ, գրանցվել մահվան 10 դեպք։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3 014 քաղաքացի։

Մեկնաբանել