Մահացել է Ալվարդ Պետրոսյանի որդին` նկարիչ Նարեկ Առուշանյանը

Ալվարդ Պետրոսյանի որդին՝ Նարեկ Առուշանյանը, մահացել է։

Ըստ Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի պաշտոնական կայքի` Նարեկ Առուշանյանը ծնվել է 1973թ., Երևանում, 1992թ-ին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը, 1998թ-ին` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան:

1999թ-ից` ՀՀ Նկարիչների միության անդամ է, 2009թ-ից` ՀՀ նկարիչների միության նախագահության անդամ:

2005թ-ից դասավանդում էր Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, 2007թ-ից` Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն:

1995թ-ից իր աշխատանքներն է ներկայացրել Հայաստանի և արտերկրի բազմաթիվ խմբակային ցուցահանդեսներում:

Ն.Առուշանյան, «Երեկո», ակրիլ, կտավ, 2008:

Մեկնաբանել