Կրեմլում մեկնաբանել են Փելոսիի այցը Հայաստան

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Երևան։ Նա նշել է, որ ՌԴ-ն կողջունի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլերը։

«Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով է, այլ գործով, ոչ պոպուլիստական է, այլ իրականում հանգիստ ու գործնական կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այդ ամենը կարող է ողջունվել։ Կարո՞ղ են արդյոք նման բարձրագոչ գործողություններն ու հայտարարությունները նպաստել այդ կարգավորմանը։ Տեսնենք, ժամանակի ընթացքում այդ ամենը պարզ կլինի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Փելոսիի այցը Հայաստան և արդյոք այդ այցը կարող է ծառայել Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմանը։

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի սեպտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։ Այցի ընթացքում Փելոսին հանդիպումներ է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն։

Մեկնաբանել