Չենք ընդունելու Արցախի ժողովրդի շահերին հակասող որևէ փաստաթուղթ․ Արայիկ Հարությունյանի ուղերձի հիմնական մտքերը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 19-ին հանդես է եկել տեսաուղերձով։ Արցախի նախագահի մամուլի ծառայությունը տարածել է ուղերձի տեքստը։ ՍիվիլՆեթը Հարությունյանի ուղերձից առանձնացրել է հիմնական մտքերը։ Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին Ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլև Հայաստանի Հանրապետությունն ունի և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ անվտանգության ապահովման խնդիր, որը մերօրյա գլխավոր մարտահրավերն է: Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան՝ 44-օրյա պատերազմը: Եվ այդ վտանգի կանխումը կամ կառավարումը պետք է տեղի ունենա և՛ անվտանգային, և՛ քաղաքական գործիքակազմերով: ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղում … Continue reading Չենք ընդունելու Արցախի ժողովրդի շահերին հակասող որևէ փաստաթուղթ․ Արայիկ Հարությունյանի ուղերձի հիմնական մտքերը