Ադրբեջանում լայն արձագանք է գտել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երևան։ Նրա հայտարարություններին արձագանքել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Credist: Ruptly
Ադրբեջանում լայն արձագանք է գտել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երևան։ Նրա հայտարարություններին արձագանքել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Credist: Ruptly
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Հայաստանի մասին։ Նա մտահոգիչ է համարել Հայաստանի՝ սպառազինություններ ձեռք բերելու քաղաքականությունը և դրանում մեղադրել է արտատարածաշրջանային մի քանի դերակատարի։ «Նրանք իրականացնում են Հայաստանի ռազմականացման քաղաքականություն, և խոսքը միայն Ֆրանսիայի մասին չէ, կան նաև այլ պետություններ»,- վստահեցրել է Հաջիևը։ «Տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամբողջական ապահովման համար անհրաժեշտ է Հայաստանի ռազմականացման քաղաքականությանն ուղղված վերահսկողական հստակ մեխանիզմ ստեղծել։ Հայաստանի ռազմակականացման գործընթացին մասնակից պետությունները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը»,- հայտարարել է Հաջիևը։ Հաջիևը խոսել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին․ «Մինսկի խմբի և համանման ինստիտուտների պահպանմանն […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության և ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորության մասին՝ մատնանշելով հնարավոր ռիսկերն ու դրանց կառավարման անհրաժեշտությունը: «Հայաստանը մտադիր չէ խզել հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կամ Ռուսաստանի հետ: Հայաստանը խնդիր չունի նվազեցնել ապրանքաշրջանառությունը կամ խզել տնտեսական կապերը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհաին հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ։ Նրա խոսքով, ընդհակառակը, Հայաստանը ձգտում է ավելացնել իր առևտուրը Եվրամիության և ԵԱՏՄ-ի ու այլ շուկաների հետ: Հայաստանի իշխանությունը, նշում է Փաշինյանը, աշխատում է Եվրամիության, ԱՄՆ-ի գործընկերների հետ տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ: «Նախկինում մեր հարաբերությունները շատ ակտիվ են եղել Եվրամիության, ԱՄՆ-ի հետ, բայց դրանից հետո ավելի […]
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար․ այսօր Համաշխարհաին հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նաև այդ հանգամանքով է բացատրում, թե ինչու է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։ «Անընդհատ քննարկվում է՝ արդյոք Հայաստանը փորձում է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին: Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Մեր այդ շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել և արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Կամ, եթե նույնիսկ ակնհայտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ […]
Հայաստանը դեռ չի որոշել՝ արդյոք մասնակցելու է, թե ոչ Բաքվում կայանալիք COP29 համաժողովին։ Այդ հարցն ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ։ «Այդ հարցով դեռ որոշում չունենք»,- հարցին ի պատասխան՝ հայտարարեց Փաշինյանը։ Նախօրեին համաժողովին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցին պատասխանել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության վարչության պետ Այհան Հաջիզադեն․ «Հրավերներ են ուղարկվել բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին: Սակայն ադրբեջանական կողմը որևէ տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք հայկական կողմը կմասնակցի COP29-ին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես որևէ հստակ կարծիք չի հայտնել այս հարցի վերաբերյալ»։
Հայաստանն սկսել է բանակի և ԶՈՒ-ի բարեփոխումներ, և սա նաև Ադրբեջանում է մասնավորապես քննարկվում, որ Հայաստանի կողմից զենք-զինամթերքի ձեռքբերումը նշանակում է, որ Հայաստանը չի ուզում խաղաղություն, ագրեսիվ նպատակներ ունի: Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ՝ սեպտեմբերի 18-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն չունի տարածքային պահանջներ հարևաններից: «Նախ ուզում եմ ասել, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, եթե չեմ սխալվում՝ 51-րդ հոդվածը, յուրաքանչյուր երկրին իր ինքնապաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն է տալիս: Եվ ես էլի ասում եմ, որ ՀՀ-ն ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ երկրից չունի տարածքային պահանջներ: Այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ՝ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր, բայց […]
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Հաղորդագրության մեջ, մասավորապես, ասվում է․ «Հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածով: Հետաքննության մարմնի հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ կատարված մեծ թվով քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ երեք տասնյակ խուզարկությունների, հարցաքննությունների արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, […]
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը: Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեցին իրավապահ մարմնից: Այս քրեական վարույթն առավել հայտնի է «Դիզվառելիքի գործ» անվամբ: 2024-ի մայիսի 31-ին Սերժ Սարգսյանն արդարացվեց, իսկ մեղադրողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը մերժվեց: Միաժամանակ դատարանը վճռեց նաև ամբաստանյալների գույքերի վրա դրված կալանքը վերացնել: Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել 2019-ի դեկտեմբերի սկզբին՝ գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիքի մատակարարման պետական ծրագրով մոտ կես միլիարդ դրամի գումարի հափշտակության կազմակերպման համար: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանը, 2008-2018-ին զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-ին հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի […]
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն սեպտեմբերի 17-ին մեկնել է Թեհրան՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, այդ մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Շոյգուն, որը մեկ շաբաթ առաջ էր Սանկտ-Պետերբուրգում հանդիպել իրանցի պաշտոնակից Ալի Աքբար Ահմադիանին, Թեհրան կատարած այցի ընթացքում բացի վերջինից հանդիպել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Ըստ իրանական կողմի՝ Շոյգուն Թեհրան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ՝ քննարկելու օրերս Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրականացումը։ Ռուսաստանցի պաշտոնյան վերահաստատել է Իրանի քաղաքականությունը միջանցքների և Ադրբեջանի հետ հաղորդակցության հարցերում։ Ըստ Mehr-ի՝ Շոյգուն Իրանի նախագահի հետ հանդիպմանը փոխանցել է Ռուսաստանի նախագահի ուղերձը։ Վերջին հանդիպումները տեղի են ունենում աշխարհաքաղաքական այն ֆոնին, երբ Իրանն իր […]