Ժոզե Մոուրինյո. Հիմա ես հատուկ չեմ, ես միակն եմ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ սադրիչ հայտարարություններ է արել: Պորտուգալացին կարծում է, որ Իսպանիայի, Իտալիայի, Անգլիայի ու Պորտուգալիայի առաջնությունները հաղթելուց հետո իր «հատուկ» մականունը պետք է փոփոխության ենթարկել, փոխանցում է AS-ը:

«Շատերին, միգուցե, դա դուր չի գալիս, բայց ես միակն եմ իմ բնույթի մեջ: Ես հաղթել եմ աշխարհի երեք ամենահեղինակավոր առաջնությունները: Այնպես որ, հիմա ես հատուկ չեմ, ես միակն եմ: Կարծում եմ, ավելի ճիշտ կլինի ինձ այդպես ասել»,- հայտարարել է Մոուրինյոն պորտուգալական SIC հեռուստաընկերության եթերում:

«Իմ կյանքը լավ է դասավորվել շնորհիվ Աստծո: «Ինտերի» հետ հաղթանակը մի մեծ հաճույք էր, քանի որ աչքիս առաջ էր մի թիմ, որը 50 տարի չէր հաղթել այդ տիտղոսը: Սա հենց այն է, ինչ ամենից շատն եմ սիրում այս աշխատանքում: Ես գերադասում եմ թիմային հաջողությունները, քան անձնական ցանկությունները»,- եզրափակել է պորտուգալացին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել