Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, իր առանձնատանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, հայտնում է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու դրանցից բխող առաջիկա անելիքների մասին»,- տեղեկացրել է նա։

Սեպտեմբերի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանն հանդիպել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

Մեկնաբանել