ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է այցելում այսօր՝ սեպտեմբերի 20-ին։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում հրապարակված վարչապետի որոշումից։ Զասի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի մինչև սեպտեմբերի 25-ը։
Քիչ առաջ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արդեն ժամանել է Հայաստան։
Ավելի վաղ Հայաստան էր այցելել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի ղեկավարած պատվիրակությունը։ Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը այցելել էր սեպտեմբերի 13-ին և 14-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով վնասված համայնքներ, ինչպես նաև հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների հետ։