«Ազատազէն». կրակային պատրաստություն, մարտավարություն, բուժօգնություն

Արդեն մեկ տարուց ավելի գործող «Ազատազէն» կազմակերպության գործունեության նպատակն է նպաստել Հայաստանում զենք կրելու և կիրառելու մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, զինագործության զարգացմանը, զենք ձեռք բերելու, կրելու և կիրառելու օրենսդրական բարելավումներին։ Վերջին պատերազմական իրավիճակները ստիպեցին, որ կազմակերպությունն ընդլայնի իր գործառույթները։ Այժմ «Ազատազէնը» հնարավորություն է տալիս քաղաքացիներին սովորել կրակային պատրաստություն, մարտավարություն, բուժօգնություն, իմանալ ինչ է պետք անել պատերազմական իրավիճակներում։

Մեկնաբանել