Բլինքենը Չավուշօղլուի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հակամարտությունը

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ և քննարկել լարվածության աճը Հարավային Կովկասում: Այդ մասին հայտնում են պետքարտուղարի գրասենյակից։ Ըստ աղբյուրի՝ Բլնքենը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված լինել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը նպաստելու և հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար:

Կողմերը նաև քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված վիճակը, այդ կոնտեքստում անդրադառնալով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հարցում ջանքերի համակարգման և ՆԱՏՕ-ի միասնության առաջխաղացման ուղիներին։

Մեկնաբանել