Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարի ռեժիմը․ 22:30-ի դրությամբ իրադրությունը կայուն է

Սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Այդ մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանտը՝ հավելելով, որ ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան:

Մեկնաբանել