Օլիմպիական դրոշը հասավ Բրազիլիա

Օլիմպիական խաղերի պաշտոնական դրոշը արդեն Ռիո դե Ժանեյրոյում է, որտեղ կկայանան 2016 թվականի Օլիմպիական խաղերը, հայտնում է Interfax-ը: Քաղաքապետ Էդուարդու Պաիսը դուրս է եկել վայրէջք կատարծ ինքնաթիռից՝ ուրախ թափահարելով դրոշը: Նրան ուղեկցել են Օլիմպիական խաղերի կազմակոմիտեի նախագահ Կարլուշ Արտուր Նուզմանը ու Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Սերժիու Կարբալը:

«Օլիմպիական դրոշի ժամանումը նոր փոփոխությունների խորհրդանիշն է: Սա եզակի հնարավորություն է Բրազիլիայի համար ու մի մեծ տոն», – հայտարարել է Պաիսը:

Երեքշաբթի օրը դրոշը պետք է հասցվի երկրի մայրաքաղաք, որտեղ նախագահ Դիլմա Ռուսեֆի գլխավորությամբ կկայանա ընդունման պաշտոնական արարողությունը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել