ԱՄՆ-ը կվերածի՞ Հայաստանը նոր Իսրայելի. զրույց Արման Գրիգորյանի հետ

Որևէ պատճառ չկա պնդելու, որ ԱՄՆ-ն այնքան խնդիրներ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, որ Հայաստանին աջակցի՝ վերջինիս նոր Իսրայել դարձնելու համար: Այդ մասին նշում է ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս, քաղաքագետ Արման Գրիգորյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում: Նրա խոսքով՝ որպեսզի ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրի այնպիսի աջակցություն, ինչպիսին Ուկրաինային հիմա, Հայաստանը պետք է պատրաստ լինի զոհողությունների: Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է նույն դերակատարությունը ստանձնել, հարց է հնչեցնում քաղաքագետը: