Փաշինյանը մեկնել է Նյու Յորք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Նյու Յորք, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Փաշինյանը սեպտեմբերի 22-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, որի ընթացքում հանդես կգա ելույթով:

«Այցի շրջանակում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի մի շարք հանդիպումները տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ»,- ասված է հաղորդագրությունում։