Պետբյուջեի հարկային մուտքերը գերազանցել են կառավարության սպասելիքները

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 20-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 1,383 տրիլիոն դրամ, որը կառավարության նախապես հաստատված ցուցանիշը գերազանցում է 3,6 %-ով:

Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի հարկային մուտքերի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ 2022-ի 9 ամսվա ընթացքում պետական բյուջերի հարկային մուտքերը 31,4%-ով գերեզանցել է 2021-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը` 1,05 տրիլիոն դրամ:

Էական աճ է գրանցվել նաև հիփոթեքային վարկի տոկոսների գծով եկամտահարկի գումարների վերադարձման ծավալում:

Մինչև սեպտեմբերի 20-ը եկամտային հարկի հետվերադարձը կազմել է 25,8 մլրդ դրամ, որը 2021-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 63,6%-ով կամ 10 մլրդ դրամով, 2020-ի նույն ժամանակահատվածը` 177,4%-ով կամ 16 մլրդ դրամով, 2019-ին` 374%-ով կամ 20,4 մլրդ դրամով:

Մեկնաբանել