Էրդողանը հայտնել է, որ հոկտեմբերի սկզբին հնարավոր է՝ հանդիպի Փաշինյանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում կայանալիք «Եվրոպական քաղաքական համայնքի» նիստի շրջանակում կարող է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Hurriyet-ը։ «Հիմա մենք գնահատում ենք՝ արժե արդյոք ներկա գտնվել Պրահայում կայանալիք գագաթաժողովին։ Եթե մենք որոշենք մասնակցել, Փաշինյանն էլ կլինի այնտեղ, և նա մտածում է այնտեղ ինձ հետ հանդիպման մասին։ Մենք կարող ենք հանդիպել նրա հետ, որպեսզի քննարկենք այդ (հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 13-14 տեղի ունեցած ռազմական գործողությունները – խմբ․) բոլոր հարցերը»,- առաջարկել է նա ։ Էրդողանը հայտնել է նաև, որ առաջիկայում Թուրքիան «Կովկասի հետ կապված որոշ գործողություններ կնախաձեռնի»։ Նա նշել է, որ բոլոր քայլերը … Continue reading Էրդողանը հայտնել է, որ հոկտեմբերի սկզբին հնարավոր է՝ հանդիպի Փաշինյանի հետ