Սեպտեմբերի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների պատվին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից տրված ընդունելությանը։
ԱԳՆ-ից նշում են, որ միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջո Բայդենի կարճ զրույցը։