Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները քննարկել են ՀՀ-ում ստեղծված իրավիճակը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Հայաստանի առաջին երեք, Արցախի երկու նախագահները։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի։ Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում»,- ասված է հաղորդագրությունում։

Մայր Աթոռից հայտնում են, որ որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։

Մեկնաբանել