Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության օլիմպիականներից 4-ը անհետացել են Լոնդոնում, հայտնում է ВВС-ն: Ավելի վաղ անհետացել էին կամերունացի 7 մարզիկներ:
Մեկ շաբաթ առաջ օլիմպիական ավանից անհետացան կամերունցի 5 բռնցքամարտիկներ, մեկ լողորդ ու մեկ ֆուտբոլիստ: Նրանց գտնել այդպես էլ չի հաջողվել: Անհետանալուց առաջ բռնցքամարտիկներից մեկը՝ Թոմաս Էսոմբան, ասել է ВВС-ին, որ հավաքականի ղեկավարությունը սպառնացել է աթլետներին ու ցանկացել է նրանցից խլել անձնագրերը, ինչպես նաև երկու անգամ նվազեցրել է նրանց բոնուսները:
Բրիտանական ԶԼՄ-ները նշում են, որ օլիմպիականների վիզաները գործում են մինչև 2012-ի նոյեմբեր ու մինչև այդ ժամանակ նրանք բոլոր իրավունքներն ունեն մնալ Լոնդոնում: