Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու լուրը։
«Ադրբեջանի ՊՆ քիչ առաջ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է»,- գրել է Թորոսյանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, թե իբր հայկական կողմը կրակել է Տավուշի, Վարդենիսի ուղղություններով տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։