«Ունենք ընդդիմություն, որը 20-րդ դարի մտածողության մեջ է, ունենք հակառակորդ պետություն, որը 17-րդ դարում է, իսկ մեր իշխանությունը երկիրը փորձում է տանել դեպի 22-րդ դար»,- ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում ասում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Նա անդրադառնում է ադրբեջանական ագրեսիային, դատական բարեփոխումներին, միջազգային իրավական մեխանիզմներին և ներքաղաքական հարցերին։
00։00 – Բացում
00։30 – Խաղաղության օրակարգի մասին
03։24 – Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի և պետության գործողությունների մասին
05։47 – Անվտանգային խնդիրների, խուճապի ու պետության հիմքերը խարխլողների մասին
11։30 – Իշխանության իմաստի մասին
16։43 – Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանների կողմից որդեկորույս ծնողների նկատմամբ կիրառած բռնի ուժի մասին
25։04 – Վեթինգի մասին
28։30 – Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից դատավորների բարեվարքության ստուգման մասին
29։57 – Վեթինգի հարցում ձախողման մասին
32։28 – Դատարանի ծանրաբեռնվածության մասին
35։08 – Դատարանների շենքային պայմանների բարելավման մասին
37։44 – Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը ճանաչելու մասին
38։28 – Նախարար Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ձախողումների և ձեռքբերումների մասին