Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ-ի «Անխորտակելի եղբայրություն-2012» զորավարժություններին

Հոկտեմբերին Ղազախստանում տեղի կունենան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների խաղաղապահ ուժերի համատեղ զորավարժությունները, հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ներկայացուցիչ, փոխգնդապետ Նիկոլայ Դոնյուշկինը, հաղորդում է «Նովոստի-Կազախստանը»:

«Հոկտեմբերի 8-17-ը Ղազախստանում կանցկացվեն «Անխորտակելի եղբայրություն-2012» զորավաժությունները՝ ուղղված հավաքական անվտանգության տարածաշրջանում խաղաղության հաստատման գործողությունների իրականացմանն ու նախապատրաստմանը»,- ասել է Դոնյուշկինը:

Նրա խոսքով՝ զորավաժություններին կմասնակցի ավելի քան հազար զինծառայող Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից և Ղրղըզստանից:

Մեկնաբանել