Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Երեկ ևս, ըստ ՊՆ հաղորդագրության, իրավիճակը հանգիստ է եղել։ Ադրբեջանական սադրանք էր արձանագրվել սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, երբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը փորձել էր անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ էր շպրտվել ելման դիրքեր:

Մեկնաբանել