Վնասվել է 200-ից ավելի շինություն, 7 600 մարդ լքել է տունը․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով 7 600 մարդ հարկադրված լքել է իր տունը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնում են կառավարությունից։ Ըստ աղբյուրի՝ վնասվել է ավելի քան 200 շենք-շինությունը, մեծամասնությունը՝ Գեղարքունիքի մարզում։ Կառավարությունից հայտնում են նաև, որ տուժած բնակավայրերում աշխատանքները շարունակվում են, վնասն ամբողջությամբ դեռ գնահատված չէ։

Մեկնաբանել