Սիսիանում և Քաջարանում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Սյունիքի մարզի Քաջարան և Սիսիան համայնքների բոլոր ընտրատեղամասերը փակվել են սեպտեմբերի 25-ի ժամը 20։00-ին, և սկսվել է վերահաշվարկը։

Նախնական տվյալներով՝ Քաջարան համայնքի 6 099 ընտրողներից մասնակցել է 4 743 ընտրող կամ ընտրողների 77,7 տոկոսը։

Սիսիան համայնքում ընտրելու իրավունք ունեցող 22 942 քաղաքացիներից այսօր ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 11 883 մարդ՝ ընտրողների 51,8 տոկոսը: Քվեաթերթիկների հաշվարկն արդեն սկսված է:

Սիսիան Համայնքում ըտրապայքարի մեջ էր 5 կուսակցություն և 2 դաշինք։ Քաջարան համայնքում ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունները եւ «Դեպի միասնություն» դաշինքը, որը կազմել են «Արդարություն» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները:

Սիսիանի Լոր բնակավայր

«Մեկ Հայաստան” կուսակցություն»՝ 109

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 12

«Աշխատանք և արդարություն» դաշինք՝ 4

«Զարգացող համայնք դաշինք՝ Ապրելու երկիր կուսակցություն»՝ 7

«Հանուն Հանրապետության կուսակցություն»՝ 0

«ՀՅԴ»՝ 0

Որոտնավան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 74

«Աշխատանք և արդարություն» դաշինք՝ 14

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 36

Սպանդարյան

«Մեկ Հայաստան» կուսակցություն»՝ 29 քվե

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64

«Աշխատանք և արդարություն» դաշինք՝ 47

«Զարգացող համայնք» դաշինք՝ 18

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 20

«Հանուն Հանրապետության» կուսակցություն»՝ 4

ՀՅԴ՝ 2

Լծեն

«Մեկ Հայաստան կուսակցություն»՝ 0

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 19

«Աշխատանք և արդարությում» դաշինք՝ 7

« Զարգացող համայնք»՝ 0

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 17

«Հանուն Հանրապետության» կուսակցություն՝ 0

ՀՅԴ՝ 0

Հայտնի է նաև, որ Քաջարան համայնքում առաջատար է գործող համայնքապետ Մանվել Փարամազյանի «Դեպի միասնություն» դաշինքը, որը կազմել են «Արդարություն» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները։

Լեռնաձոր

«Դեպի միասնություն» դաշինք-175

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 81

«Հանրապետություն»՝ 32

Գեղի

«Դեպի միասնություն» դաշինք՝ 76

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 32

«Հանրապետություն»՝ 6

Քաջարանց գյուղ

«Դեպի միասնություն» դաշինք՝ 91

«Քաղաքացիական պայմանագիր»՝33

«Հանրապետություն»՝ 3

Բաբիկավան

«Դեպի միասնություն» դաշինք՝ 153

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 39

«Հանրապետություն»՝9

Նոր Աստղաբերդ

«Դեպի միասնություն» դաշինք՝ 55

«Քաղաքացիական պայմանագիր»՝12

«Հանրապետություն»՝ 1

Արմինե Սիմոնյան, Գորիս