Անվտանգության խորհրդի քարտուղարը Վաշինգտոնում հանդիպումներ կունենա

Արմեն Գրիգորյան

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ից գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում, հայտնում են ԱԽ գրասենյակից։

Այցի շրջանակներում Արմեն Գրիգորյանն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ: