Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:
Հայաստանի 18 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 119 471 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցողների 50,47 տոկոսը: Ընտրություններին ամենաքիչը մասնակցել են Ջրվեժում` 27,2 տոկոս, ամենաշատը՝ Քաջարանում` 77,77 տոկոս։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է 8 համայնքում՝ Ծաղկահովիտում, Թալինում, Գյուլագարակում, Լոռի Բերդում, Ակունքում, Ջրվեժում, Արենիում և Եղեգիսում։ 18 համայնքներից միայն մեկում՝ Ճամբարակում, ՔՊ-ն թեկնածու չէր առաջադրել։
Սիսիանում «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքել է ամենից շատ ձայները, սակայն կուսակցությունը պետք է այլ քաղաքական ուժի կամ ուժերի հետ կոալիցիոն համայնքային իշխանություն ձևավորի, քանի որ անհրաժեշտ 50 և ավելի տոկոսի փոխարեն ստացել է քվեների 34,57 տոկոսը։
Ալավերդիում, Բյուրեղավանում և Անիում առավել շատ ձայներ հավաքել են այլ քաղաքական ուժեր, բայց որևէ մեկը չի հավաքել ձայների 50 և ավելի տոկոսը։ Այս համայնքներում ՔՊ-ն պահպանում է իշխանության մաս կազմելու տեսական հնարավորությունները։
Տաշիրում, Չարենցավանում, Քաջարանում, Բերդում և Ալագյազում հաղթել են այլ քաղաքական ուժեր։
Ընտրությունների նախնական արդյունքների տվյալներն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
Ծաղկահովիտ (Արագածոտն)
«Քաղաքացիական պայմանագիր» – 2 299
«Հզոր համայնք» դաշինք – 1 327
«Լուսավոր Հայաստան» – 181
«Հանրապետություն» – 539
Թալին (Արագածոտն)
«Քաղաքացիական պայմանագիր» – 7 990
«Արդար Հայաստան» – 2 323
ՀՅԴ – 1 193
«Ապրելու երկիր» – 913
«Կայունություն» կուսակցություն – 879
Ճամբարակ (Գեղարքունիք)
Գրանցված է եղել մեկ կուսակցություն՝ «Դեմոկրատական այլընտրանքը», որը ստացել է 5 257 քվե կամ մասնակիցների ձայների 97,8 տոկոսը։
Գյուլագարակ (Լոռի)
«Քաղաքացիական պայմանագիր» – 1 779
«Ապրելու երկիր» – 1 731
Ալավերդի (Լոռի)
«Քաղաքացիական պայմանագիր» – 6 557 (46,8 %)
«Ապրելու երկիր» – 6 791 (48,4 %)
ՀԱԿ – 340 (2,42 %)
ՀՅԴ – 316 (2,2 %)
Լոռի Բերդ (Լոռի)
«Քաղաքացիական պայմանագիր» – 1 254
«Ապրելու երկիր» – 619
«Հանրապետություն» – 338
Տաշիր (Լոռի)
«Քաղաքացիական պայմանագիր» – 2 376
«Միասնական համայնք» դաշինք – 5 904
Չարենցավան (Կոտայք)
«Քաղաքացիական պայմանագիր» – 5 571
«Միասնական համայնք» դաշինք – 6 812
«Ապրելու երկիր» – 879
Ակունք (Կոտայք)
«Քաղաքացիական պայմանագիր» – 2 708
«Համախմբում» դաշինք – 2 098
Բյուրեղավան (Կոտայք)
«Քաղաքացիական պայմանագիր» – 1 247 (26,8 %)
ՀՅԴ – 166 (3,5 %)
«Արդար Հայաստան» – 1 157 (24,8 %)
«Միասնություն» դաշինք – 2 079 (44,7 %)
Ջրվեժ (Կոտայք)
Գրանցված է եղել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստացել է 2 084 քվե կամ ձայների 27,2 %-ը։
Անի (Շիրակ)
«Քաղաքացիական պայմանագիր» – 1 037 (13,2 %)
«Հայկական երազանք» – 3 032 (38,7 %)
«Ազգ-համայնք» դաշինք – 3 763 (48 %)
Սիսիան (Սյունիք)
«Մեկ Հայաստան» – 979 (8,26 %)
«Քաղաքացիական պայմանագիր» – 4 093 (34,57 %)
«Աշխատանք և արդարություն» դաշինք – 2 693 (22,74 %)
«Զարգացող համայնք» դաշինք – 570 (4,8 %)
«Ապրելու երկիր» – 2 307 (19,48 %)
ՀՅԴ – 403 (3,4 %)
«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն – 794 (6,7 %)
Քաջարան (Սյունիք)
«Քաղաքացիական պայմանագիր» – 1 118
«Հանրապետություն» – 482
«Դեպի միասնություն» դաշինք – 3 127
Արենի (Վայոց ձոր)
«Քաղաքացիական պայմանագիր» – 3 281
«Հանրապետություն» – 388
Եղեգիս (Վայոց ձոր)
«Քաղաքացիական պայմանագիր» – 1 593
Ազատական կուսակցություն – 1 162
«Վերելք» – 45
Բերդ (Տավուշ)
«Արժանապատիվ սերունդ» դաշինք – 1 097
«Քաղաքացիական պայմանագիր» – 4 298
«Զորավոր համայնք» դաշինք – 5 685
Ալագյազ (Արագածոտն)
Ջասմ Մախմուդով (անկուսակցական) – 773
Անզոր Ուռուսյան (ՔՊ) – 444
Ալագյազում ընտրություններն անցկացվել են մեծամասնական ընտրակարգով, քանի որ համայնքում ընտրելու իրավունք ունեցողների թիվը չի գերազանցում 4000-ը։ Այս համայնքում ընտրողները քվեարկել են ոչ թե կուսակցության, այլ անհատի օգտին։
Հակոբ Ասլանյան