Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 5 523 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 431 նոր դեպք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։
Դրական է եղել կատարված թեստերի 25,9 տոկոսը։
Նույն ժամանակահատվածում առողջացել է 2 133 մարդ, գրանցվել մահվան 4 դեպք։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 307 քաղաքացի։