Հայաստան կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարարը

Սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: Նույն օրը Հայաստանի ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանի ԱԳ նախարարին կընդունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հանդիպումների ժամանակ կողմերը կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, Կովկասում և Արևելյան Միջերկրական ծովում առկա զարգացումները, եռակողմ համագործակցության սխեմաներով երկու երկրների համագործակցությունը և ԵՄ-Հայաստան հարաբերությունները: Հանդիպմանը կմասնակցի նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։