Դրամահավաքներ ու սնունդ՝ բանակի համար․ ՊՆ-ի հետ (չ)համաձայնեցված արշավների մասին

Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Զինված ուժերն ապահովված են զինվորական անհրաժեշտ պարագաներով, սննդով և այլ միջոցներով։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում, այնուամենայնիվ, շարունակվում են կամավորական աշխատանքները, իսկ սոցցանցերում իրականացվում են նաև անձնական հաշվեհամարներով կազմակերպվող դրամահավաքներ։