Զինկոմիսարիատների հրկիզում, կրակոցներ, ցույցեր. ռուսաստանցիները՝ ընդդեմ մոբիլիզացիայի

Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո երկրի տարբեր հատվածներում բողոքի ցույցեր են անցկացվում։ Դրան զուգահեռ զինկոմիսարիատների հրկիզումների ալիք է սկսվել, կրակոցներ են հնչել շենքերի ներսում։ Հինգ օրվա ընթացքում ավելի քան 2 000 մարդ է բերման ենթարկվել: