ԱՄՆ-ում քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը. Հայ դատ

Միացյալ Նահանգներում քննարկվում է Հայաստանին ամերիկյան սպառազինություն վաճառելու հարցը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

«1991 թվականին Հայաստանի անկախության վերանվաճումից ի վեր առաջին անգամ Միացյալ Նահանգներում քաղաքականություն մշակողները, Կոնգրեսի երկկուսակցական կայուն ճնշման տակ, քննարկում են Հայաստանին ԱՄՆ սպառազինություն վաճառելու հարցը` օգնելու նրան պաշտպանվել Ադրբեջանի (Թուրքիայի աջակցությամբ իրականացվող) անողոք ագրեսիայից և էթնիկ զտումներից»,- ասված է Հայ դատի հայտարարությունում։

Մեկնաբանել