«Բաքուն սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը»․ ԱԽ քարտուղարը՝ Քարնեգի հիմնադրամում հանդիպմանը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, Քարնեգի հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ: Այդ մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից։

Հանդիպմանը Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանիագրեսիան և դրա հետևանքները։ ԱԽ քարտուղարը նշել է, որ նման քայլով Բաքուն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը։ Նա ընդգծել է Երևանի հաստատակամությունը ժողովրդավարության ուղով ընթանալու հարցում:

Գրիգորյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:

Հանդիպմանը քննարկվել են նաև հայ-ամերիկյան համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Մեկնաբանել