44-օրյա պատերազմից երկու տարի անց
-
Amnesty-ն ընդգծել է Հայաստանում իրավունքների հետ կապված խնդիրները, ողջունել ընտանեկան
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ապրիլի 29-ին հրապարակել է իր տարեկան գլոբալ զեկույցը՝ ընդգծելով Հայաստանում խոսքի ազատության և խաղաղ հավաքների շարունակական սահմանափակումները, Լեռնային Ղարաբաղի փախստականների համար շարունակվող մարտահրավերները և Ադրբեջանի հետ լարվածությունը։ Զեկույցում նաև նշվել է ընտանեկան բռնության օրենսդրության ոլորտում առաջընթացը, մինչդեռ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը և շրջակա միջավայրի պաշտպանների նկատմամբ սպառնալիքները մնացել են։ Amnesty-ն ընդգծում է, որ կառավարությունը մեծ դժվարությունների է բախվել ավելի քան 100,000 էթնիկ հայերի ինտեգրման հարցում, որոնք բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2023-ի սեպտեմբերին լիակատար վերահսկողություն սահմանեց այնտեղ։ Տեղահանված անձանցից շատերը շարունակում են բախվել բնակարանային, զբաղվածության և կրթության հասանելիության խնդիրների, և […]
-
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Վրաստանի նախագահին
Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական հավատքին ու արժեհամակարգին, կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և փորձություններ՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունն ու դիմագիծը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանք հայտնեց վրաց իշխանություններին տասնհինգ հայ ռազմագերիների վերադարձման ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի, ինչպես նաև Վրաստանի հայ համայնքի նկատմամբ հոգածու վերաբերմունքի […]
-
Խարդախները կրկին օգտագործում են դիփֆեյքեր՝ գումար կորզելու համար
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է գովազդային տեսանյութ, որտեղ հայտնի հայ հումորիստ և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն իբր բացահայտում է իր «հաջողության գաղտնիքը» և խորհուրդ է տալիս ներդրում կատարել կասկածելի հարթակում։ Հայաստանյան օգտատերերին կեղծ էջերի միջոցով թիրախավորող գովազդային տեսանյութում «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի հաղորդավարուհին ռուսերենով իբր հաղորդում է, թե Գարիկ Մարտիրոսյանը բացահայտել է հեշտ գումար աշխատելու հարթակ։ Այնուհետև տեսանյութում հայտնվում է Գարիկ Մարտիրոսյանի հարցազրույցից հատված, որտեղ նրա ձայնը պատմում է «WhatsApp AI» անվամբ ներդրումային հարթակի մասին, որի օգնությամբ նա իբր հարստացել է։ Տեսանյութին կից հղումը տանում է նշված հարթակ։ Կեղծ տեսանյութերում ձայները սինթեզված են արհեստական բանականությամբ Իրականում տարածվող […]
-
Աջակցություն, թե՞ կախվածություն. ինչի՞ կհանգեցնի պետական միջոցներով մեդիայի ֆինանսավորումը
ՍիվիլՆեթի ուշադրության կենտրոնում պետական միջոցներով ստեղծվող «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամն է: Ի՞նչ խնդիր է փորձում լուծել այդ կառույցը, և արդյոք այն չի՞ վտանգում մեդիայի անկախությունը՝ հատկապես 2026 թվականի ընտրություններից առաջ։ Այս հարցերը ՍիվիլՆեթի եթերում քննարկել ենք Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի և Հանրային հեռարձակողի խորհրդի նախկին անդամ, այս հիմնադրամի ժամանակավոր կառավարիչ Վահագն Թևոսյանի հետ։
-
Կառավարությունն ընդունել է արցախցիների պահանջը․ Ազատության հրապարակից վրանը կտեղափոխվի
Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիները վրանը կհանեն ու կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։ «Մենք ունենք ֆինանսական լուրջ խնդիրներ։ Օրեր առաջ Շահրամանյանն առաջարկել էր մեզ տեղափոխվել Արցախի ներկայացուցչություն, տեղ կհատկացնի մեզ։ Մենք կգնանք այնտեղ»,- նշել է Իսկանդարյանը։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները երեկ հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ներկայացուցչի հետ, և նա ասել է, որ վաղը կառավարության նիստի ժամանակ երակարաձգելու են արցախցիների աջակցության 40+10 ծրագիրը։ Բացի այդ, կառավարության ներկայացուցիչներն ընդունել են այն պահանջները, որոնք խորհրդի անդամները ներկայացրել են կառավարությանը։ «Մենք թղթի վրա ներկայացրել ենք բոլոր կետերը, որոնք, […]
-
Իշխանությունը նորմալ է համարում լրագրողներին վիրավորելը․ հայտարարություն
Լրագրողական կազմակերպությունները հիասթափություն են հայտնել խորհրդարանականների՝ էթիկայի հանձնաժողովից խուսափելու վերաբերյալ, և պահանջում են օրենսդրական փոփոխություններ՝ նման մարմնի ձևավորումը դյուրացնելու կամ պատգամավորական էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու համար: Լրագրողական կազմակերպությունները հաղորդագրություն են տարածել, որում նշում են, որ ԱԺ-ում տիրող լարված մթնոլորտը պահանջում է ավելի պատասխանատու մոտեցում: Կազմակերպությունների մտահոգությունը վերաբերում է մասնավորապես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջև միջադեպին։ Մարտի 20-ին Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անպարկեշտ արտահայտությամբ վիրավորել էր Ջեբեջյանին։ Ապրիլի 25-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները մերժել են էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը, որը վերաբերում էր պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի […]